211652_close_icon

Nikol forever. երաժշտական ռեմիքս` Նիկոլ Փաշինյանի ելույթի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11024 դիտում article-date 09:48 22-02-2016
Համացանցում հայտնվել է Նիկոլ Փաշինյանի` ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարությունները տարանջատելու կառավարության նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթի հիման վրա` երաժշտական ռեմիքս: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը, հայտարարելով, որ նախագծի ակնհայտ առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս ոչ միայն Դավիթ Լոքյանին նախարար նշանակել, այլեւ գործից չազատել Արմեն Երիցյանին՝ առաջարկեց նույն սկզբունքով բաժանել նաև ԿԳ նախարարությունը, մարզերը` «գյոզալ» մարզպետներին չզոհաբերելու համար: «Կունենանք առանձին Արագածի մարզ և Ոտնի մարզ, թող լինի առանձին Գեղարի մարզ և առանձին` Ունիքի մարզ, իսկ թե որտեղ ՀՀԿ-ական կնշանակվի, որտեղ՝ ՀՅԴ-ական, դա «սուգուբը» ՀՀԿ-ՀՅԴ ներկուսակցական հարց է»,- առաջարկեց Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր