211652_close_icon
views-count2192 դիտում article-date 20:52 21-02-2016

Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց

1985 թ. ծնված Սյուզաննա Ա.-ն ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 11-ի սահմաններում իր բնակարան մտած անծանոթ անձը միջանցքում դրված սեղանի վրայից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Իր օգնության կանչերին արձագանքել է հարևանուհին, ում օգնությամբ շենքի շքամուտքում անծանոթից վերցրել են հեռախոսը, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված անձը 1976 թ. ծնված Գեննադի Գ.-ն, ով Տաշիրի Երևանյան փողոցի թիվ 123 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր