Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Փետրվարի 21-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 1/96 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 21-ին, ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 57 տան դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: