Բարությունը սկսվում է քեզնից. տեսանյութ
Ռուսաստանի Տոմսկ քաղաքում «Двигай добро» նախաձեռնության երիտասարդ անդամները անակնկալ էին մատուցել իրենց քաղաքի բնակիչներին:
Նրանք փողոցում որոշել էին ձեռնոցներ նվիրել այն մարդկանց, ովքեր ձեռնոցներ չէին կրում նկարահանման պահին:
Երիտասարդները գնել էին բոլոր ձեռնոցները մի տարեց կնոջից, ով ցուրտ եղանակին դրսում կանգած վաճառում էր դրանք:
Քաղաքացիների համար երիտասարդների քայլը հաճելի անակնկալ էր:
Ներկայացնում ենք տեսանյութը: