Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է
                        Փետրվարի 21-ը  Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Օրը հռչակվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի կողմից` 1999-ի նոյեմբերի 17-ին։ Իսկ  2000 թվականից փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման օր:
 Մայրենի լեզվի օրը վերջին տարիներին նշվում է նաև Հայաստանում:
Նշենք, որ Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Այն  դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու, ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն – հին հունարենը, այլ շարունակում է զարգանալ, լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

