Միջոցառում` նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան
                        Փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանում  տեղի կունենա միջոցառում նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան:  
 
Տեղի կունենա մրցանակների հանձնման արարողություն՝ շարադրությունների առցանց մրցույթում հաղթած «ՄԱԿ-ի բարեկամներ» ցանցի դպրոցականներին, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության, Հայաստանի հելսինկյան կոմիտեի, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Հայաստանի պատանեկան նվաճումների, Վորլդ Վիժն Հայաստանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների, Հայաստանի ազգային գրադարանի և այլ գործըկերների հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

