Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 148 շենքի բնակարաններից մեկի լոգարանում քաղաքացի է արգելափակվել
Փետրվարի 20-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 148 շենքի բնակարաններից մեկի լոգարանում քաղաքացի է արգելափակվել (փակ է նաև բնակարանի դուռը). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են տան դուռը:
***
Փետրվարի 20-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 105 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են տան դուռը: