Կրիշտիանու Ռոնալդու. Իմ գոլը «Ռոմային» բարձր վարպետության արդյունք էր. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում «Ռոմային» խփած գոլը:
«Իմ գոլը «Ռոմային նորմալ գոլ էր: Դա բարձր վարպետության արդյունք էր: Նման արտագնա խաղերը միշտ էլ բարդ են:
«Ռեալը»` դա «Ռեալն» է և մեր բարձր կարգը հաստատվեց: Երկու գոլ խփեցինք: Թիմը հիանալի խաղաց: Առաջին խաղակեսում «Ռոման» լավ էր խաղում, նրա խաղացողները շատ էին տեղաշարժվում:
Սակայն 2-րդ խաղակեսում նրանց տեմպն ընկավ, քանի որ հնարավոր չէ 90 րոպե այնպես վազել, ինչպես նրանք էին վազում 1-ին խաղակեսում», ասել է Ռոնալդուն: