211652_close_icon
views-count3383 դիտում article-date 11:05 20-02-2016

Զորամասից փախած եւ օրեր անց հայտնաբերված զինծառայողը արդեն վերադարձել է ծառայության. ինչո՞ւ էր դիմել փախուստի. մանրամասներ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից փախած եւ օրեր անց հայտնաբերված Ազիզ Բաքոյանը արդեն վերադարձել է զորամաս եւ շարունակում է ծառայությունը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը: Նա ասաց, որ նա որոշակի առողջական խնդիրներ է ունեցել եւ ապաքինվելուց հետո վերադարձել է ծառայությունը շարունակելու: Հարցին, թե ինչ է ասել, ինչու է փոխել զորամասից, գյուղապետը ասաց, որ ազգականները պատմել են, որ տղան ձեռքի ցավեր է ունեցել եւ ցանկացել է գալ՝ տանը ապաքինվելու: Նշենք, որ Ազիզ Բաքոյանը անհետացել էր փետրվարի 6-ին: Հարուցվել է քրեական գործ ՔՕ 361-րդ հոդվածի 1-ին մասով՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու փաստով:

Նմանատիպ նյութեր