3477 դիտում
13:22 11-04-2014
Նոր մանրամասներ՝ փախուստի դիմելուց 9 օր անց հայտնաբերված մանկատան սանի մասին
Ապրիլի 1-ին Գավառի մանկատնից փախուստի դիմած եւ ապրիլի 10-ին հայտնաբերված 14-ամյա Արևշատ Զախարյանը այդ օրերին փողոցում է մնացել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը եւ ավելացրեց, որ դեռ քննություն է ընթանում:
«Դե, մեր սանն ասում է, որ կարոտից դրդված է այդ քայլին դիմել, քանի որ ցանկացել է եղբոր հետ ապրել՝ հաշվի չառնելով, որ ապրուստի տարրական պայմաններ չկան: Անգամ տուն չունեն: Չգիտեմ, թե իրենց օրվա հացը ինչպես են հայթայթել, բայց մուրացկանության, հանցագործության չեն դիմել: Եղբայրն էլ ասում է՝ սխալվել են: Շատ քիչ են խոսում: Երկուսին էլ բերեցինք, լողացրինք: Հիմա եղբայրն էլ է մեզ մոտ: Լուրջ կնստենք, խոսենք: Տեսնենք, ուր են են ուզում գնալ: Բայց այստեղից լավ տեղ իր համար չկա: Եղբոր մոտ չի կարող գնալ, քանի որ նրան ոչ ոք նման իրավունք չի տա: Կարող ենք ընդամենը տեղափոխել Երեւանի գիշերօթիկ դպրոց: Դե, եղբայրը Հրազդանում է մնում: Բայց Քյավառը Հրազդանին ավելի մոտ է, քան Երեւանը: Դե թող իրենք մտածեն, հասկանան, թե ինչ են ուզում, բայց էլի եմ ասում, այստեղից լավ տեղ իրենց համար չկա»,- ասաց մանկատան տնօրենը:
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/1404101652176/]Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր[/url], որ Գավառի բաժնի աշխատակիցները` Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի, նույն բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սերգեյ Լազյանի և Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի գլխավորությամբ հայտնաբերել են Գավառի մանկատան սան, 14-ամյա Արևշատ Զախարյանին, ով մի քանի օր առաջ Գավառի ոստիկանության կողմից փնտրվում էր որպես անհայտ կորած: Երեխան հայտնաբերվել է Խորենացի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող այգում, ում հետ այդ պահին եղել է նրա ավագ եղբայրը՝ 24-ամյա Կարենը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
715 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
832 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ