Մորգան Ֆրիմանը իր աջակցությունն է հայտնել Հիլարի Քլինթոնին
Ամերիկացի հայտնի դերասան Մորգան Ֆրիմենը աջակցություն է հայտնել նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին՝ ընտրություններում, հայտնել է CNN-ը:
Նրա խոսքով՝ Քլինթոնը վստահություն ներշնչող քաղաքական գործիչ է և ինքը նախագահի աթոռին ցանկանում է տեսնել հենց նրան, իսկ վերջինիս մասին նրա մրացակիցների տարածած հայտարարությունները իսկական հիմարություն են:
Նշենք, որ ավելի վաղ The New York Times թերթը հայտարարել էր, որ ընտրություններին աջակցելու է Հ. Քլինթոնին: