Հյուսիսային Օսիայի ղեկավարը հորդորել է հայրենակիցներին չհնազանդվել Պրիգոժինի հրամաններին
Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն կոչ է արել «Վագների» ՊՄԿ-ի շարքերում ծառայող հայրենակիցներին չհնազանդվել դրա հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հրամաններին։ Նա իր կոչը հրապարակել է Telegram-ի իր ալիքում։
«Հորդորում եմ ՊՄԿ շարքերում ծառայող մեր հայրենակիցներին չհնազանդվել Պրիգոժինի հանցավոր հրամաններին»,-նշել է նա։
Մենյայլոն հավելել է, որ «Վագների» մարտիկները խիզախորեն պաշտպանում են Ռուսաստանը, սակայն Պրիգոժինը հանցագործություն է կատարում սեփական երկրի դեմ։
Մենյայլոն հավելել է, որ Պրիգոժինի կոչերը «դավաճանություն են հայրենիքի և յուրաքանչյուր ռուսի շահերին»։