«Ռայո Վալեկանոն» ներկայացրեց Արազ Օզբիլիզին
Այսօր «Ռայո Վալեկանոն» ներկայացրեց թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզին:
«Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Թիմակիցները ինձ լավ ընդունեցին: Հուսով եմ, հնարավորինս շուտ կկարողանամ օգնել թիմին:
Օրեցոր ինձ ավելի լավ եմ զգում: Ցանկանում եմ օգնել «Ռայոյին», որպեսզի պահպանի տեղը Պրիմերայում: Ես գիտեմ եմ «Ռայոյի» և մարզիչ Պակո Խամեսի փիլիսոփայությունը, դա ազդեց իմ որոշման վրա` տեղափոխվել այս ակումբ», ասել է Օզբիլիզը:
Հիշեցնենք, որ Օզբիլիզը այս ձմռանը Մոսկվայի «Սպարտակից» տեղափոխվեց թուրքական «Բեշիքթաշ», որի հետ 4,5 տարվա պայմանագիր կնքեց: Իսկ «Ռայոյում» հայ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը: