Արազ Օզբիլիզը կարող է տեղափոխվել «Ռայո Վալեկանո»
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը կարող է տեղափոխվել իսպանական «Ռայո Վալեկանո»:
Իսպանացիները ռուսական ակումբին՝ Օզբիլիզին վարձավճարով վերցնելու առաջարկ են արել, սակայն կողմերն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով:
Նշենք, որ Օզբիլիզը «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թվականին՝ «Կուբանից»: Մոսկովյան ակումբի կազմում նա 38 խաղ է անցկացրել և խփել 4 գնդակ: