Թուրքական «Բուրսասպորը» ցանկանում է ձեռք բերել Արազ Օզբիլիզին
                        Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Բուրսասպորը», հայտնում է  Bursa Hakimiyet-ը:
Թուրքկան ակումբի ղեկավարությունը մտադիր է հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով պաշտոնական առաջարկ անել «Սպարտակին»: 
Օզբիլիզի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 3,5 մլն դոլար: Նրա պայմանագիրը «Սպարտակի» հետ գործում է մինչև 2018թ. հունիսը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

