211652_close_icon

29-ամյա հրամանատարի տեղակալը ծեծել է զինծառայողին՝ հարբած վիճակում զորամաս ներկայանալու համար

views-count9471 դիտում article-date 16:23 19-02-2016
29-ամյա Հովակիմ Շահվալադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի ուսումնական գործընթացի ապահովման գումարտակի հրամանատարի տեղակալ, ՀԱԿ-ից 50մ դեպի Նոր Նորքի 6 զանգ. տանող ճանապարհին, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, այն է՝ ոգելից խմիչք օգտագործած ծառայության ներկայանալու համար, վիճաբանել է իր նկատմամբ զին. կոչումով ստորադաս հանդիսացող, հրահանգիչ Գևորգ Թորոսյանի հետ, որի ընթացքում ծեծել է վերջինիս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր