211652_close_icon
views-count1536 դիտում article-date 18:30 11-02-2014

58-ամյա տղամարդը հարբած վիճակում ծեծել է նախկին աներոջը

58-ամյա Արտաշես Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կենցաղային առիթով վիճաբանել է նախկին աներոջ ՝ Ա.Կճանյանի հետ, որի ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է Ա.Կճանյանի գլխին, մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Դատաքննության ընթացքում տուժող Արտուշ Կճանյանը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը գտնվել է 26 Կոմիսարների իր 121 տանը իր թոռնուհու` Կարինա Կջանյանի և Վերա Կճանյանի հետ: Երբ նստած է եղել տանը, լսել են, թե ինչպես մեկն ուժեղ թակում է դուռը: Նայելով այդ կողմ՝ տեսել է իր նախկին փեսային՝ Արտաշես Կարապետյանին, ով ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Թոռը` Կարինեն, նրան համոզելով դուրս է հանել տնից, որի հետևից դուրս է եկել նաև ինքը` տեսնելու համար, թե նա հեռացել է, թե ոչ: Դուրս գալուց հետո Արտաշեսը հարձակվել է Կճանյանի վրա և բռունցքով 2 անգամ հարվածել է նրա գլխին: Վիճաբանությանը միջամտել է թոռը՝ Կարինեն, ով էլ տարել է Արտաշեսին մի կողմ, այնուհետև նա հեռացել է: Նա հաճախակի է իրենց անհանգստացրել, որի համար դիմել է ոստիկանություն: Իրենց չանհանգստացնելու համար ոստիկանությունը նախազգուշացրել է եւ նրանից ստորագրություն է վերցրել: Ինքը իր ցուցմունքը պնդել է նաեւ ամբաստանյալ Արտաշես Առաքելյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Պահանջել է նաեւ, որ նա այլեւս իրենց չանհանգստացնի: Նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև Կարինա Արտաշեսի Կճանյանը և Վերա Արտուշի Կճանյանը: Կարինա Կճանյանը իր ցուցմունքը պնդել է նաև Արտաշես Առաքելյանի և Նարինե Հովհաննիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, վճռել է ամբաստանյալ Արտաշես Առաքելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և դատապարտել տուգանքի՝ 100 հազար ՀՀ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր