Հնարավոր էր համագործակցել Դաշնակցության հետ՝ առանց նախարարական պորտֆելներ տալու. Լ. Զուրաբյան
ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական գործարքը չի կատարվել այնպես, որ նախարարությունը չբաժանվեր, այլ ամբողջությամբ տրվեր ՀՅԴ-ին: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկմանը հարցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Չկա որևէ երկիր, որտեղ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ունենալով` գնա կոալիցիայի որևէ ուժի հետ»,-ասաց Զուրաբյանն ու հարցեց, թե որն է գործարքի նպատակը:
Ապա հայտարարեց, որ հնարավոր էր համագործակցել Դաշնակցության հետ՝ առանց նախարարական պորտֆելներ տալու:
Առաջին հարցի հետ կապված` Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ի սկզբանե քաղաքական պայմանավորվածություններն այդպիսին են եղել, ինչպես նաև՝ « գործընկերոջ ուժի ռեսուրսները» , որ համագործակցության՝ իրենց և գործընկեր քաղաքական ուժի մոտեցումներից ու պատկերացումներից ելնելով՝ նման որոշում է կայացվել: