Մի օր էր, մի բան էր, ստացվավ. գեներալ Սարոյանը՝ իր՝ ուրիշի փոխարեն քվեարկելու մասին
Մի օր էր, մի բան էր, ստացվեց: Այս խոսքերով մեկնաբանեց ԱԺ հայտնի գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով իր կարգազանցության թեմային:
«Մի օր էր, մի բան էր, ստացվավ»,-ասաց նա ` ի պատասխան հարցի, թե հնարավոր՞ է, որ եթե կրկին խնդրեն, նորից քվեարկի ուրիշի փոխարեն:
«Դե, որ արել ենք, խոմ շառ չե՞ն անում վրեքներս..,-ասաց Սեյրան Սարոյանն ու խոստացավ` «Էլ չեմ քվեարկի»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշել էր, որ ՀՀԿ խմբակցության 7 պատգամավոր խախտել են էթիկայի կանոնները` քվեարկելով ուրիշի փոխարեն:
Սեյրան Սարոյանը նիստերի դահլիճ մտավ՝ հայտարարելով. «Տո, բա ի՞նչ պտի անենք, որ սխալ ենք արել, պտի ներողություն խնդրենք»:
«Ումի՞ց»,- այս հարցին էլ ժպտալով պատասխանեց` «ումի՞ց, մենք մեզնից»: