Գեներալ Սեյրան Սարոյանը` Վազգեն Սարգսյանի մասին. «Ծեմ բոլի չէր ների, եթե…»
«Սխալի դեպքում, եթե գնայիր, ազնիվ ու ճիշտը ասեիր, Վազգեն Սարգսյանը կհասկանար, բայց որ խաբեիր, շատ մեծ պրոբլեմներ կունենայիր»: Այս մասին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընկեր Սեյրան Սարոյանը:
[b]-Պարոն Սարոյան, եթե կարելի է, կիսվեք հիշողություններով. ինչպե՞ս ծանոթացաք սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ:
[/b]
-Նրա հետ ծանոթացանք Երասխավանում, երբ առաջին անգամ հարձակվեցին Երասխավանի վրա: Այդ ժամանակ բոլորս գնացինք դեպի երասխավան: Այդտեղ էլ ծանոթացանք:
[b]-Իսկ այդ ժամանակ Վազգեն Սարգսյանն ինչո՞վ աչքի ընկավ:
[/b]
-Դե, այն ժամանակ սաղս էլ հավասար տղա էինք: Հետագայում նա արդեն աչքի ընկավ, երբ Ղարաբաղ կոմիտեի անդամ դարձավ, ֆիդայական շարժումը ինքն էր ղեկավարում: Կամացից շփվանք իրար հետ, ընկերացանք, ախպերացանք:
[b]-Վազգեն Սարգսյանի բնավորության ի՞նչ հատկանիշներ կառանձնացնեք: Որքան էլ ասում են՝ խիստ եւ կոպիտ էր, բայց սիրելու յուրօրինակ հատկանիշ է ունեցել:
[/b]
-Ահավոր բարի էր: Եթե մեկին սիրում ու հավատում էր, ուրեմն դա ընդմիշտ էր: Ինքը այ տենց մարդ էր: Իր մոտ փոփոխակական բաներ չկար: Սաղ մեր ապրածը հիշողություն ա, որից կոնկրետ ինչ-որ բաներ առանձնացնելը դժվար է:
[b]-Վազգեն Սարգսյանը ուրա՞խ մարդ էր, թե՞ …
[/b]
-Ինքը քեֆեր շատ էր սիրում: Սիրում էր երգել:
[b]-Ո՞ր երգն էր հաճախ երգում կամ երգում էին, որ նա լսի:
[/b]
-«Երազ իմ, երկիր հայրենիք» :Դա իր ամենասիրած երգն էր:
[b]-Առիթների դեպքում ի՞նչ բաժակաճառերով էր աչքի ընկնում:
[/b]
-Անձնական կենացներ չեր սիրում: Հիմնականում մեր պետականության կենացն էր խմում: Պետություն, բանակ, ժողովուրդ:
[b]-Ի՞նչը կարող էր նրան բարկացնել կամ բարիացնել:
[/b]
-Ինքը, անշնորք բան, որ տեսնում էր ջղայնանում էր: «Ծեմ բոլի», չէր ների, եթե զինվորականը անշնորք բան աներ: Ստելը «վաբշե» չէր ընդունում: Սխալի դեպքում էլ ավելի լավ էր, որ գնայիր, ազնիվ ու ճիշտը ասեիր: Այդ դեպքում ինքը կհասկանար, բայց որ խաբեիր, շատ մեծ պրոբլեմներ կունենայիր: Իրա «խառակտեռը» այնպիսն էր, որ մի րոպեում կարող էր ջղայնանալ ու բարիանալ:
Զրուցեց [b]ՏԱԹև ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]