Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, հաղորդում է gazeta.ru-ն:
Նյույորքյան NYMEX բորսայում WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների արժեքը նվազել է 0,94 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 30,48 ԱՄՆ դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մարտ ամսվա ֆյուչերսների արժեքը նվազել է 0,99 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 33,94 ՄԱՆ դոլար: