Վաղը ԱԺ արտահերթ նիստ կգումարվի` ՏԿԱԻՆ-ը միմյանցից անջատելու օրակարգով
2016 թ. փետրվարի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի` «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծի օրակարգով, որով առաջարկվում է տարանջատել արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները` առավել արդյունավետ կառավարման համակարգ ապահովելու համար:
Հարցը ներառված էր և հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:
Նախարարությունների անջատումը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում է և Տարածքային կառավարման ոլորտը պետք է տրվի Դաշնակցությանը: