ԱՄՆ օդուժը զենք-զինամթերք է նետել Քոբանիում ահաբեկիչների դեմ պայքարող քրդերին
ԱՄՆ ռազմաօդային ուժերը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ Քոբանիի համար պայքարող քուրդ զինյալներին զենք-զինամթերք, դեղորայք են հասցրել: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈԻ Կենտրոնական շտաբին:
Վերջին օրերին ԱՄՆ-ի կողմից Քոբանիում ահաբեկիչների դիրքերին հասցված 135 հարվածների արդյունքում դանդաղեցվել է նրանց առաջխաղացումը:
«Այնուամենայնիվ, Քոբանիում անվտանգության հետ կապված իրավիճակը շատ փխրուն է մնում, քանի որ ԻԼԻՊ-ը շարունակում է սպառնալ խաղաղ բնակչությանը, իսկ քուրդ զինյալները շարունակում են դիմակայել»,-ասված է հայտարարության մեջ: