Ազատ է արձակվել «Մանախ» մականունով դատապարտյալը, ով ազատազրկվել էր հոկտեմբերի 27-ի գործի շրջանակներում
Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը ազատ է արձակվել:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՔԿՀ-ից:
Նշենք, որ Արթուր Այվազյանը հայտնի է «Մանախ» մականունով:
Նա պատիժը կրում էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Ազատ է արձակվել պատժաչափը ամբողջությամբ կրելուց հետո, չնայած, որ իրեն մեղավոր չէր ճանաչում: