slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ամփոփվել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2015թ. կատարած աշխատանքները
211652_close_icon

Ամփոփվել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2015թ. կատարած աշխատանքները

views-count954 դիտում article-date 18:59 17-02-2016
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին ու ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումներին՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ընդգծել, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունն իսկապես սերտ է և կարևորված: «Ամենակարևոր ձեռքբերումը, որն այսօր կառանձնացնեմ, երևանցու վստահությունն ու հավատն է փրկարարի աշխատանքի նկատմամբ, որն, անշուշտ, քրտնաջան ու սրտացավ աշխատանքի արդյունք է և դա բոլորիս համար ամենաբարձր գնահատականն է: Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միջև ձևավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է, ինչն արտացոլված է նաև տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ: Ձեռքբերումներն, անշուշտ, առկա են ու տեսանելի, սակայն դրանցով բավարարվել պետք չէ ու, համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում այս և հաջորդող տարիներին ևս մենք էլ ավելի կընդլայնենք համագործակցության շրջանակներն ու կարձանագրենք նոր հաջողություններ՝ ի բարօրություն Երևանի և մեր համաքաղաքացիների», - նշել է Տարոն Մարգարյանն ու հաշվի առնելով հաշվետվության մեջ հնչեցված որոշ դիտարկումները` առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կգույքագրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց համատեղ լուծումն առավել համակարգված կազմակերպելու նպատակով: Քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումներին: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին մշտական աջակցության ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ընդգծել է, որ համագործակցված աշխատանքն իսկապես հաջողված է ու առանձնանում է շատ որոշակի ձեռքբերումներով: Նախարարը նաև նկատել է, որ ոլորտում դեռ անելիքներ կան ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ: «Ձեռքբերումներով հանդերձ՝ մենք իսկապես շատ անելիքներ ունենք և պետք է մեր հետևողական աշխատանքի արդյունքում կարողանանք դրանք ևս իրականություն դարձնել: Անշուշտ, երկու կառույցների միջև ձևավորված է արդյունավետ ու հաջողված համագործակցություն, ինչը, վստահ եմ, բոլոր ուղղություններով կշարունակվի նաև առաջիկա տարիներին»,- նշել է Արմեն Երիցյանը: Ամփոփիչ նիստի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին պարգևատրել է Երևանի զինանշան խորհրդանիշով: 2015 թվականի ընթացքում բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար համակարգի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի, ոմանք էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի անվանական ժամացույցով: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար, նախարար Արմեն Երիցյանն էլ ՀՀ ՏԿԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանին: Երևանի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են ՀՀ ՏԿԱԻՆ պատվոգրերի և շնորհակալագրերի:

Նմանատիպ նյութեր