211652_close_icon
views-count1005 դիտում article-date 19:58 08-12-2015

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ներկայացվել են Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների հաշվետվությունները: մարմնի բաժինների ղեկավարները զեկուցել են կատարված աշխատանքների արդյունքների մասին: Ի թիվս այլ հարցերի՝ զեկուցվել է Ծառայության մարզային կառույցների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների, մասնավորապես՝ Ծառայության մոտ մեկ տասնյակ մարզային բաժիններում և բաժանմունքներում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների ստեղծման մասին։ Այդ համատեքստում կարևորվել է նմանատիպ գրասենյակների ստեղծման գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Ներկայացվել են ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացմանն ուղղված, այնպես էլ՝ հանրապետության ամբողջ տարածքում վճարահաշվարկային համակարգերի ներդրման աշխատանքները։ Oրակարգի մեկ այլ հարցով ներկայացվել են միջազգային հարթակում Հարկադիր կատարման ծառայության հաջողություններն ու ձեռքբերումները: Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք կներառվեն Հարկադիր կատարման ծառայության 2016 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրում: Օրակարգում ընդգրկված 83 հարցերի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական

Նմանատիպ նյութեր