211652_close_icon
views-count3016 դիտում article-date 12:23 17-02-2016

Գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ

1969 թ. ծնված Սեյրան Շ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ 2014 թ. մարտին 1991 թ. ծնված Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ Գավառ քաղաքի բանկերից մեկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ պարտքի մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` չի մարում: Բայց սա դեռ ամենը չէ. - Փետրվարի 15-ին, ժամը 15.00-ին, 1960 թ. ծնված Ազնիվ Վ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. մարտին Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում և չի մարում: - Փետրվարի 15-ին, ժամը 15.30-ին, Ներսիկ Շ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. մարտին Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում և չի մարում: - Փետրվարի 15-ին, ժամը 16.00-ին, 1977 թ. ծնված Արթուր Հ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. ապրիլին կամ մայիսն Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում և չի մարում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր