211652_close_icon
views-count1577 դիտում article-date 23:22 16-02-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Փետրվարի 16-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող շաքարային դիաբետով հիվանդ քաղաքացին ընկել է հատակին և չի կարողանում բացել դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` մահճակալին, անօգնական վիճակում հայտնաբերել Մ. Խ.-ին (ծնված 1948 թ.): Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: *** Փետրվարի 16-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մովսիսյան փողոցի թիվ 4 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախվել. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ տանիքից հեռացրել են սառցալեզվակները: *** Փետրվարի 16-ին, ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակիչն ընկել է մահճակալից. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 1938 թ. ծնված Ն. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր