211652_close_icon
views-count1594 դիտում article-date 22:04 16-02-2016

Վանիկ Ավետիսյանը` ծանրամարտի Հայաստանի չեմպիոն

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցումային երրորդ օրը հարթակ դուր եկան 69 կգ և 77 կգ քաշային կարգ ունեցող ծանրորդները: 69 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Վանիկ Ավետիսյանը (305 կգ), իսկ 77 կգ քաշայինների պայքարում լավագույնը Ժորժ Եղիկյանն էր (310 կգ): Փետրվարի 17-ին հարթակ դուրս կգան 85 կգ և 94 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:

Նմանատիպ նյութեր