Տուլայի կենտրոնում խռոված հարսնացուն հեռացել է հարսանիքից` թողնելով փեսային մեքենայի մեջ. տեսանյութ
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է ամուսնացող զույգի առաջին «ընտանեկան վեճը»` փողոցում։
Ամուսնացող զույգի միջև լուրջ միջադեպը տեղի է ունեցել Տուլայի կենտրոնում, որի փողոցներից մեկում լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած մեքենայից իջնում է հարսի զգեստով աղջիկը, իսկ հետո՝ նաև փեսան:
Նրանք երկար ժամանակ վիճում են, քաշքշում միմյանց, իսկ վերջում տղան նստում է մեքենան, իսկ խռոված հարսնացուն դեն նետելով ծաղկեփունջը` հեռանում է հարսանիքից:
Ներկայացնում ենք տեսանյութը: