211652_close_icon
views-count4357 դիտում article-date 18:03 16-02-2016

Իմոն Դանֆի. Մեսին պետք է ներողություն խնդրի իր 11 մետրանոցի համար

Նախկինում հայտնի իռլանդացի ֆուտբոլիստ Իմոն Դանֆին քննադատել է «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսիին և Լուիս Սուարեսին` «Սելտայի» հետ խաղում (6:1) իրացրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/15/77108/]11 մետրանոց[/url] հարվածի համար: «Դա անթույլատրելի է: Պետք է հարգել մրցակիցներին, հարգել ֆուտբոլն ու նրա պատմությունը: Մեծագույն ֆուտբոլիստներից ոչ ոք չի մտածել նման կերպ 11 մետրանոց հարված կատարելու մասին (նշենք, որ իրականում Յոհան Կրոյֆն է առաջինը 1970-ականների նման հարված իրացրել,- խմբ.): Բոլորը, ովքեր սիրում են ֆուտբոլը, սիրում են նաև Մեսիին, սակայն նա նրանց հիասթափեցրեց: Նա վնաս հասցրեց ֆուտբոլի հեղինակությանը, դրա համար պետք է ներողություն խնդրի, իսկ մարզիչը` նրան նկատողություն հայտնի: Չի կարելի այդպես սևացնել ֆուտբոլը: Մեսին պարտք ունի մրցակիցների, երկրպագուների և մարդկանց հանդեպ, որոնց շնորհիվ էլ դարձել է հանրահայտ ու հարուստ», ասել է Դանֆին:

Նմանատիպ նյութեր