Հայաստանի ծերացող բնակչությունն ավելի քան 4 տոկոսով գերազանցում է ՄԱԿ-ի սահմանած շեմը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բնակչությունը ծերացող է: Այսպիսի արձանագրում է արել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն իր՝ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2017» պարբերական զեկույցում, որը հրապարակվել է երեկ:
«Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելության, մահացության և դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև մասամբ միգրացիայի հետևանք է: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7 տոկոսից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2017թ. տարեսկզբի դրությամբ Հայաստանում կազմել է 112%»:
Այլ կերպ ասած, մենք ավելի քան 4 տոկոսով գերազանցում ենք ծերացող բնակչության համար Միացյալ ազգերի կազմակերպության սահմանած շեմը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]