211652_close_icon

Էլեկտրալարերի կարճ միացում` Սեբաստիայի փողոցում

views-count2679 դիտում article-date 22:28 15-02-2016
Փետրվարի 15-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանի մոտակայքում էլ. սյան վրա տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում. լարերը թուլացել, կախվել են և խոչընդոտում են երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բետոնե սյունը հիմքից թուլացել, թեքվել է, իսկ վրան ամրացված տրոլեյբուսի լարերը պոկվել ու ընկել են երթևեկելի հատվածով ընթացող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 35 LD 353 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և կտրել կախված լարերը: [b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր