211652_close_icon
views-count2422 դիտում article-date 12:55 15-02-2016

Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Փետրվարի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4139 տոննայի դիմաց: Այդ թվում` արտահանվել է 2429 տոննա պտուղ և խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2090 տոննայի դիմաց, 5146 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2049 տոննայի դիմաց։ Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նմանատիպ նյութեր