Կիմ Չեն Ինը խոստացել է շարունակել արբանյակներ արձակել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է Երկրի արբանյակների արձակման ծրագիրը, հաղորդում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները:
Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը մեջբերում է իրենց առաջնորդի խոսքը, ով հանդես է եկել փետրվարի 7-ին արհեստական՝ Kwangmyongsong-4 արբանյակի մշակման և արձակմանը մասնակցած գիտնականներին. «Անհրաժեշտ է զարգացնել գիտահետազոտական գործունեությունը, որպեսզի, օգտագործելով ներկայիս մեծ հաջողությունը, ավելի մեծ հաղթանակների հասնենք, ավելի շատ արբանյակներ արձակենք»
Նրա խոսքով՝ «արբանյակի հաջող արձակումը ուղեծիր նշանակալի հարված էր Հյուսիսային Կորեայի թշնամիներին, որոնք փորձում են արգելափակել երկրի զարգացումը»: