Հայկական պատվիրակությունը Մոսկվայում է
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում անցկացվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվելու դեղերի և բժշկական նշանակության պարագաների միասնական (ընդհանուր) շուկային անցնելու գործընթացի օրենսդրական կարգավորմանը, ինչպես նաև ԵԱՏՄ դեղերի և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկաներում ներգրավելու գործընթացի մանրամասներին:
ԵԱՏՄ անդամ երկրների մասնակիցների ուշադրության կենտրոնում են նաև դեղերի շրջանառությանը, գրանցմանը, այլ թեմաներին վերաբերող հարցեր: Քննարկման նպատակն է առավել հանգամանալից ուսումնասիրել առկա խնդիրները և մշակել համատեղ լուծուման հնարավորությունները: