Թուրքական զինուժը կրակ է բացել Հալեպի և Լաթակիայի ուղղությամբ
Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերին` Լաթակիայի հյուսիս-արևմտյան հատվածում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ թուրքական զինուժը հրետանիով կրակ է բացել նաև Սիրիայի Հալեպ նահանգի ռազմաբազայի ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` Քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչը «Ալ-Մայադին» հեռուստաալիքի եթերում նշել է, որ կրակ է բացվել ռազմաբազայի և Մարինազ գյուղի ուղղությամբ: