Հայ Եկեղեցին այսօր նշում է Արտաքսման կիրակին
Հայ Եկեղեցին այսօր՝ փետրվարի 14-ին, նշում է Արտաքսման Կիրակին:
Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաեւ Արտաքսման:
Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Արտաքսման կիրակի»:
Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին:
Եթե առաջին կիրակի օրը, պահքի մեջ մտնելու պատճառով, ընթերցվածները սպառնալից են, ապա երկրորդ կիրակի օրն ընդհակառակը՝ աղերսական են: