1673 դիտում
16:32 13-02-2016
Ավտոլվացման կետի աշխատակիցը «ԲՄՎ X-6»-ից «Վալտեր» ատրճանակ է գողացել
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արամ Մ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 6-ին Փափազյան փողոցի թիվ 29/3 հասցեում գործող ավտոլվացման կետում աշխատելու ժամանակ «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 1 փամփուշտով:
Ատրճանակն ու փամփուշտն առգրավված են:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
595 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1150 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից