211652_close_icon

24-ամյա աղջիկը կատարել է մի շարք գողություններ

views-count1969 դիտում article-date 15:11 13-02-2016
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Տ. Մեծի պողոտայի թիվ 17 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Լուսինե Մ.-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2015 թ. դեկտեմբերից մինչև ս/թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում տարբեր բուհերից կատարել է մի շարք գողություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր