ԵԽ-ն ու ԵՄ հանձնաժողովը Հայաստանին և ևս 5 երկրների շուրջ 40 մլն եվրո կհատկացնեն
Եվրոպայի խորհուրդն ու Եվրամիության հանձնաժողովը նոր համաձայնագիր են ստորագրել, որն ուղղված է Արևելյան Եվրոպայի 6 երկրներում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության զարգացմանը նպաստելուն:
Համաձայնագրով նախատեսվում է 33,8 մլն եվրոյի հատկացում Հայաստանին, Վրաստանին, Բելառուսին, Մոլդովային, Ուկրաինային և Վրաստանին:
Փաստաթուղթը Բրյուսելում ստորագրել են Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատտիանի-Դրագոնին և Հարևանության հարցերով Եվրահանձնաժողովի տնօրինության ղեկավար Միքայել Քեհլերը: