1077 դիտում
17:46 12-02-2016
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հորդանանի արտգործնախարարին
Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտգործնախարար Նասեր Ջուդեի հետ:
Հանդիպմանն անդրադարձ արվեց 2014թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանան այցելության ընթացքում Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ՀՀ Նախագահի այցելության ընթացքում ստորագրված համաձայնագրերը լավ հիմք են երկկողմ հարաբերությունների զարգացումն առաջ մղելու համար: Քննարկվեցին երկկողմ օրակարգի՝ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Բանակցությունների օրակարգում էին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների փոխգործակցության սերտացման հարցեր:
Անդրադարձ արվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց լուծման ուղիներին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից գործադրվող քայլերի շուրջ, ընդգծվեց ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։
Նմանատիպ նյութեր
886 դիտում
21:06 08-09-2014
Հորդանանի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
632 դիտում
18:32 07-02-2015
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Եթովպիայի արտգործնախարարին
2673 դիտում
19:00 04-05-2016
Պրահա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի արտգործնախարարին
Այս բաժնից
937 դիտում
12:38 03-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
859 դիտում
12:08 03-01-2025
Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան
814 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը