ԱԺ լիագումար նիստին կներկայացվի Արման Թաթոյանի թեկնածությունը
ՀՀԿ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, կազամակերպված քվեարկությամբ ստանալով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամների առավելագույն ձայները, կներկայացվիօ ԱԺ լիագումար նիստին որպես միակ թեկնածու:
Ա. Թաթոյանի թեկնածության օգտին կողմ քվեարկեց հանձնաժողովի 12 անդամներից 7-ը, դեմ՝ 4 -ը: Իսկ Զարուհի Փոստանջյանի թեկնածության օգտին քվեարկեց 5 պատգամավոր` իրեն առաջադրած Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը, Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանն ինքը:
Հանձնաժողովի անդամ Տիգրան Ոուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը ստացավ 1 կողմ ձայն` հենց Տիգրան Ուրիխանյանի կողմից:
Ի դեպ, Արծվիկ Մինասյանը կողմ քվեարկեց բոլոր թեկնածուներին: