Ցամաքային գործողությունները Սիրիայում միայն կբարդացնեն իրավիճակը. Մեդվեդև
Սիրիայում առանց ժողովրդի համաձայնության այլ երկրների ցամաքային ուժերի միջամտությունը միայն կբարդացնի երկրի իրադրությունը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է rosbalt.ru-ն:
«Նախ պետք է համոզցել՝ պե՞տք է դա սիրիացի ժողովրդին: Հակառակ դեպքում գործողությունները կվատթարացնեն առանց այն էլ բարդ իրավիճակը ու կհանգեցնեն նոր զոհերի և կոչնչացնեն հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու շանսերը»,-«Спутник» միջազգային գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մեդվեդևը՝ Մյունխենյան կոնֆերանս մեկնելուց առաջ:
Մա հավելել է, որ վերջնական հաղթանակի համար բավարար չեն օդային հարվածները, սալակն պետք է հարգել յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունը, որը գտնվում է հակամարտության գոտում: