211652_close_icon
views-count697 դիտում article-date 14:35 12-02-2016

Կամավոր հանձնել են հրացան և փամփուշտներ

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1946 թ. ծնված Սոֆիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, կտրած փողով և կտրած խզակոթով մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի` 89, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 35, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 63 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Սարգիս Թ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի` 27 և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 23 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր