«Իսլամական պետություն» ահաբեկչական Խմբավորման զինյալներն ունեն քիմիական զենք ստեղծելու հնարավորություն և նրանք Սիրիայում ու Իրաքում կիրառել են այն, CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրեննանը:
Նա հավելել է, որ ահաբեկիչները արդեն մի քանի անգամ կիրառել են թունավոր նյութեր և կարող են փոքր քանակությամբ քլոր և մանանեխի գազ (իպրիտ) պատրաստել:
Բրեննանի խոսքով՝ խմբավորումը փորձելու է նաև քիմիական զենք արտահանել արևմտյան պետություններ, այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որպեսզի փակվեն մաքսանենգների դիմաց բոլոր տրանսպորտային ճանապարհները ու այլ երթուղիները: