211652_close_icon
views-count1621 դիտում article-date 10:05 12-02-2016

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, ինչպես նաև` տեղ-տեղ մերկասառույց: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր