Նորանշանակ Ռենցին Իտալիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է
Իտալիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մատտեո Ռենցին պաշտոնապես զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, հաղորդում է AFP-ն:
39-ամյա Ռենցին դարձել է ամենաերիտասարդ վարչապետը Իտալիայի պատմության ընթացքում: Այդ պաշտոնում նա փոխարինել է Էնրիկո Լետտային, ով մեղադրվում է հասարակական բարեփոխումներ իրականացնելու անկարողության և երկիրը ճգնաժամի մեջ գցելու համար:
Իտալիայի նախագահը նաև հաստատել է Ռենցի առաջարկած կաավարության կազմը: