1025 դիտում
15:50 11-02-2016
ԲՀԿ նախագահը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ
Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ։ ԲՀԿ նախագահն ու դեսպանը քննարկել են դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զեկույցում բարձրացված մտահոգությունները, ու այն քայլերը, որ անհրաժեշտ է անել՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու համար։
Կողմերը քննարկել են նաեւ Ընտրական Օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները, որոնք առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում՝ անդրադառնալով այն մեխանիզմներին, որոնք առավել գործուն օրենսդրական պաշտպանություն կսահմանեն՝ ընտրախախտումներն եւ անօրինականությունները կանխելու համար։
ԲՀԿ նախագահը նշել է, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը մշակում է ԸՕ-ի առաջարկությունների իր փաթեթը, եւ ակտիվորեն մասնակցելու է Ընտրական օրենսգրքի քննարկումներին։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ պատրաստ են իրենց աջակցությունը ցուցաբերել՝ մշակելու Ընտրական այնպիսի օրենսգիրք եւ համակարգ, որը հնարավորինս կբացառի ընտրական պրոցեսին անօրինական միջամտություններն ու կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության վերականգնմանը։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1148 դիտում
14:44 17-11-2015
Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ
1919 դիտում
17:12 13-04-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ
Այս բաժնից
1045 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
523 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում
1024 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը