23254 դիտում
13:06 11-02-2016
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է նորածնի մահվան պատճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 7-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Երևանի Մուրացանի հիվանդանոցում նորածին երեխայի մահվան մասին, որի ծնողները՝ Արտաշատի բնակիչներ, 30-ամյա Սիմա Եփրեմյանն ու նրա ամուսինը՝ Մակար Անտոնյանը, իրենց երեխայի մահվան մեջ մեղադրում են Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհի, տիկին Զեմֆիրային, սակայն վերջինս էլ արդարանում էր, թե երեխայի մահվան մեղավորը մայրն է:
Այսօր՝ փետրվարի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայրը՝ Մ. Անտոնյանը հայտնեց, որ դատաբժշկական եզրակացությամբ պարզվել է երեխայի մահվան պատճառը: Երեխան ունեցել է ուղեղի այտուց և ողնաշարի կոտրվածք:
Հայրը նաև հայտնեց, որ դատաբժշկական եզրակացությունը ներկայացնելու է ոստիկանությանը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/08/76519/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, փետրվարի 7-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Մուրացանի հիվանդանոցում մահացել էր Արտաշատ քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ, 30-ամյա Սիմա Եփրեմյանի ու Մակար Անտոնյանի նորածին երեխան:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մ. Անտոնյանը հայտնել էր, որ իր նորածին երեխան բժիշկների անփութության պատճառով է մահացել: Հունվարի 29-ին իր կինը՝ Ս. Եփրեմյանը, ով գտնվում էր հղիության վերջին շրջանում, հերթական կոնսուլտացիայի էր գնացել Արտաշատի հիվանդանոց, որտեղ նրան զննել էին և ասել, որ հնարավոր է՝ հենց այդ օրն էլ մնա հիվանդանոցում, սակայն բժիշկը՝ տիկին Զեմֆիրան, վստահեցրել էր, որ մինչև ծննդաբերությունը դեռ 6 օր կա և ուղարկել էր Սիմա Եփրեմյանին տուն:
«Կգաս փետրվարի 3-ին»,-ասել էր բժշկուհին Ս. Եփրեմյանին:
Ամուսինը ասել էր, որ նույն օրը, գիշերը կնոջ մոտ թեթև ցավեր են առաջանում, սակայն առավոտյան ցավերն ուժեղացել էին և նրան շտապ հասցրել էին Արտաշատի հիվանդանոց, որտեղ երեխան ծնվել էր: Նա ասել էր նաև, որ երեխան հետույքային դիրքում է եղել և բժիշկները պարտավոր էին Կեսարյան հատման եղանակով երեխային օգնեին լույս աշխարհ գալ, բայց երեխան մեծ դժվարությամբ ծնվել էր բնական ճանապարհով, ինչի պատճառով էլ ուղեղի վնասվածք էր ստացել, ինչպես նաև պորտալարը փաթաթված էր եղել պարանոցին:
Երեխային շտապ տեղափոխել էին Երևանի Մուրացանի հիվանդանոց, որտեղ բժիշկներն արել էին ամեն ինչ՝ փրկելու փոքրիկի կյանքը, սակայն նա մահացել էր:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ամուսիններն ունեն 2 դուստր, իսկ 3-րդ երեխան, որը մահացել էր, տղա էր: Ծնողները ասել էին նաև, որ՝ ճիշտ է, մենք երեխային հետ չենք բերի, բայց խնդրում և պահանջում ենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որ հետագայում ոչ մի ծնող մեր վիշտը չապրի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+